Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

8 մարզերի 33 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

 8 մարզերի 33 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
17.04.2016 | 12:24

8 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի 33 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս համայնքների մեջ առավել խոշոր քաղաքները 3-ն են՝ Հրազդան, Սպիտակ և Թալին: Առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է ընտրական գործընթացը, որ կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին և կամփոփվեն արդյունքները:
33 համայնքում պայքարում են 60 թեկնածուներ, նրանց սկզբնական թիվը 89-ն էր: Առաջադրված թեկնածուներից 17-ն անկուսակցական են, մյուսները՝ կուսակցական
ՌԴ-ն ամրապնդում է դիրքերը Հնդկաստանի նավթային շուկայում
Ռուսաստանը արագորեն ամրապնդում է դիրքերը Հնդկաստանի նավթային շուկայում, որը շուտով կդառնա կարևորագույններից մեկն աշխարհում՝ գրում է The Wall Street Journal-ը: «Ռուսաստանը նոր ճակատ է բացում Հնդկաստանում համաշխարհային նավթային շուկայի մեծ բաժնի համար պայքարում»,- ասվում է հոդվածում: Դա են վկայում ռուսական «Ռոսնևթ» ընկերության` հնդկական Essar Oil նավթավերամշակման գործարանին «սև ոսկու» մատակարարումներ սկսելու, ձեռնարկության 49 տոկոս բաժնեմասի ձեռքբերման գործընթացը ավարտին հասցնելու ծրագրերը: Գործարքի արդյունքում Ռուսաստանը ստանում է ոչ մեծ, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող ցատկահարթակ հնդկական նավթային շուկայում առաջախաղացման համար, որը դառնում է կարևորագույն շուկաներից մեկը ողջ աշխարհում: Հնդկաստանը ապագայում պետք է դառնա ողջ աշխարհում նավթի խոշորագույն սպառողներից մեկը Չինաստանի հետ միասին:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ